land

Գյուղերում ապրելը շատ է դժվարացել։ Նորմալ աշխատանք գրեթե չկա։ Տան անդամները կամ անասուն պետք է պահեն, կամ հող մշակեն։ Բայց դրանով էլ հնարավոր չի լինում նորմալ ապրուստ ապահովել։ Երեք երեխաների մայրն պատմում է, որ ամուսնուն մեկ տարի առաջ է կորցրել։

yerekhaner

Երեք տղաների խնամքը միայնակ է հոգում։ Տղաները արդեն կարողանում են իրենց մորը օգնել, բայց զրկված են անհոգ մանկությունից։ Տան հոգսը այնքան շատ է, որ հաճախ խաղալու ժամանակ անգամ չի մնում։ Նրանց մայրը հարևանի կովերին է կթում ու միաժամանակ ուրիշների հողը մաքրելով՝ փորձում է գումար աշխատել։ Աշխատածն էլ հազիվ բավականցնում է ցամաք հացի ու կոմունալների համար։

yerekhaner

Մայրը հավատում է, որ տղաների մեծանալուց հետո, ամեն բան ավելի լավ կլինի։ Երերեխանեը շատ աշխատող են ու հաստատ սոված չեն ապրի։ Դպրոցի հետ շատ սեր չունեն, հոգսը այնքան շատ է եղել, որ տղաները դժվարանում են նորմալ սովորել, բայց մայրիկին խոստացել են, մի քիչ էլ մեծանան մայրիկը այլևս աշխատելու կարիք չի ունենա։