Արամ Սարգսյանի կուսակիցը արդարացնում է Ավինյանի քարոզարշավը Սուրմալուի ողբերգության ֆոնին

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն մեկնաբանել է «Սուրմալու» առևտրի կետրոնի պայթյունի վայրում Տիգրան Ավինյանի հայտարարությունը, որը, ըստ էության, դիտարկվում է որպես Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավ:

Պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք «Սուրմալուն» լավագո՞ւյն վայրն է քարոզարշավի մեկնարկի համար՝ նա պատասխանել է. «Ես կարծում եմ, Ավինյանը լրագրողների հարցերի ճնշման տակ է ինչ-որ կերպ գտել, թե ինչ դնի անունը իր՝ այնտեղ ներկա լինելու: ՀՀ բոլոր մտահոգ մարդիկ, քաղաքացիները, ես ինքս էլ եղել եմ այդ տարածքում, այնպես որ, կարծում եմ, որ ցանկացած մարդ այնտեղ կարող էր լինել։

Դրա համար չեմ կարծում, որ դա գովազդի որեւէ տարբերակ կարող էր լինել Տիգրան Ավինյանի կողմից: Ոչ մի կերպ արդարացնելու կարիք չկար, թե ինչու է այնտեղ եղել պարոն Ավինյանը»: