anna-dovlatyan

Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի եւ իրենց դստեր հետ․ զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ Կադրերում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Աննան հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Ամենասիրուն ընտանիքը»։

anna-dovlatyan

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում  Աննան բաց գույնի շրջազգեստ էր կրում եւ բլուզ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ «Երջանկությունը հանգիստ է»,- մեկնաբանություններում գրել էր Աննա Դովլաթյանը։