anotevan

Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների  կացարանի բնակիչները ոչ մի կերպ չեն համաձայնում դուրս գալ իրենց շենքից, սակայն այսօր ավարտվում է «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կնքած պայմանագրի ժամկետը:

anotevanner

Նախարարության ներկայացուցիչը եկել էր եւ անօթեւաններին ռաջարկում էր տեղափոխվել թիվ 1 «Տուն ինտերնատ», որը գտնվում է Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ):

«Անօթեւաններին կացարան տրամադրելու ծրագիրը դրամաշնորհային ծրագիր է. ամեն տարվա վերջին մրցույթի արդյունքում ի հայտ էր գալիս կազմակերպություն, որի հետ նախարարությունը կնքում էր համապատասխան պայմանագիրը: Այս տարի ոչ մի կազմակերպություն մրցույթի հայտ չէր ներկայացրել: Արդյունքում որոշում է կայացվել աօթեւանների տեղափոխել թիվ մեկ «Տուն ինտերնատ»:

Հատուկ ավտոբուսները եկել էին, որպեսզի նրանց տանեին, սակայն անօթեւանները մեկ մարդու պես ասացին, որ այստեղից դուրս չեն գալու: