Արա Գևորգյանն կդիմի Եվրոպական դատարան` ադրբեջանական ֆիլմերում իր այս երաժշտությունն օգտագործելու համար

Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, որի հանրահայտ «Արցախ» ստեղծագործությունը ադրբեջանցիները վերագրում են ադրբեջանցի հեղինակի, հերքում է համացանցում տարածված այն տեղեկությունները, թե ինքը շահել է Ադրբեջանի դեմ ներկայացրած դատական հայցը, ըստ որի՝ նրանք ընդունել են, որ «Արցախի» հեղինակը Գևորգյանն է: 

ara

Գևորգյանը հավաստիացնում է, որ դատական գործընթաց անպայման կսկսեն, երբ գերիների հարցը լուծվի: Նրա խոսքով՝ եթե նայենք «Story about Artsakh music» ֆիլմը, որը նաև ադրբեջաներեն է, կտեսնենք «Արցախ»-ին վերաբերող հեղինակային իրավունքները, փաստեր, փաստաթղթեր, նաև այն, որ ադրբեջանցիները երաժշտությունն օգտագործում են առանց ոչինչ փոխելու:

ara-gevorgyan

«Անգամ նրանք չեն կատարում, միացնում են իմ կատարումը իրենց երկրում անցկացվող օլիմպիական խաղերի ժամանակ, իմ ձայնագրությունը ներկայացնում են իրենց բանակի, գորգերի մասին պատմող ֆիլմերում: Դա նրանց խայտառակությունն է»,-շեշտում է կոմպոզիտորը: