Շանթ Ավեդիսյանը հայտնի դարձավ եգիպտացի քաղաքական գործիչների դիմանկարների շնորհիվ։Կահիրեում ծնված Շանթը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Իտալիայում:

Հայտնի նկարչի կյանքի և արվեստի մասին պատմել է Արաբական միացյալ էմիրությունների «The national news» պարբերականը, զրուցելով Միքայելյան եղբայրների հետ, որոնք եղել են Շանթ Ավեդիսյանի հարևանները և ընկերություն են արել նրա հետ դեռ մանկությունից։

«Գովերգելով Եգիպտոսի Ոսկեդարի վրա ուշադրություն հրավիրած նկարչին» հոդվածում հեղինակ Լեմա Շեհադին ամենից զատ հիշատակել է նաև այն մասին, որ 2013 թվականին Դոհայում «Սոթբիս» աճուրդին ներկայացրած «Նեղոսի սրբապատկերները» շարքը վաճառվեց 1.5 մլն դոլարով։ Դա արաբական աշխարհի նկարչի ստեղծագործության համար կենդանության օրոք ստացած ռեկորդային գումար էր։

Մի օր լրագրողի հարցին, թե Ճապոնիայից բացի, որ երկիրն է հոգեհարազատ ու մոտ նկարչին, Ավեդիսյանը պատասխանել է. «Նախընտրում եմ աշխատել Կահիրեում, ցուցադրվել Բեյրութում և հանգստանալ Հայաստանում»։