4576897089

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել հաջորդ ընտրություններում չառաջադրվել նախագահի պաշտոնում։

artsakh

Այս մասին նա հայտարարել է դեռ հունվար ամսին` իր կուսակցության հավաքի ժամանակ։

Թերթը գրում է, որ այժմ Արցախում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում, իսկ Սահմանադրության մեջ ուզում են մեխանիզմներ դնել, որ նախագահի չլինելու պարագայում երկիրն «անգլուխ» չմնա` մտավախություններ ունեն, որ մի օր կարող են պետության ղեկավարի «գլուխն ուտել»։

Նշվում է, որ Արցախում նախատեսում են պետության ղեկի փոխանցման մեխանիզմներ ներդնել Սահմանադրության մեջ:

Arayik-harutyunyan

Հայտնում են` այս պահի դրությամբ Արցախում ծանրակշիռ են համարվում Դաշնակցությունը, նախկին նախագահների հետ կապ ունեցող անձինք և ուժերը, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը», բայց մինչև ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա նոր դասավորումների համար։