ararat_mirzoyan

Պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել, պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

ararat-mizroyan-erablur

Հարցին` ինչպես է վերաբերվում հնչող քննադատություններին, թե հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ԱԳ վարած քաղաքականությունը պղծում է Եռաբլուրը, Միրզոյանը պատասխանեց, թե չի ուզում մեկնաբանել ընդդիմության տեսակետները։«Խնդրում եմ ընդդիմությունից հետաքրքրվեք, թե ինչպես է եղել, որ 1990-ականների վերջերից գրեթե չի եղել որևէ տարի, որ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն չլինի։ Այնպես որ, խնդրում եմ, այդ հեքիաթները դրեք մի կողմ, մի՛ թույլ տվեք, որ իրենց ընդդիմադիր հռչակածները մանիպուլացնեն մարդկանց ու խաբեն»,-ասաց Միրզոյանը։

yerablur

Նրա խոսքով՝ բավական է ապրել խաբկանքի մեջ, քանի որ արհավիրքը, որը եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է՝ պետք է իրականությանն առերեսվել, ուղիղ խոսել իրար հետ։Միրզոյանը նշեց, թե պետք չէ նախկինի պես գնալ-բանակցել ու գալ տանը մեկ այլ բան ասել։ Նա վստահեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ինչ ինքը բանակցում է, ամեն ինչի մասին հրապարակային հայտնում են։