Ադրբեջանի գլխավոր դատախազությունում հայտարարել են, որ մտադիր են «բռնել» եւ «պատասխանատվության ենթարկել» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» ղեկավար ներկայացող Արայիկ Հարությունյանը մոտ ժամանակներս կկալանավորվի եւ քննության կենթարկվի», ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հարությունյանը մեղադրվում է «Գյանջայի խաղաղ բնակիչների դեմ 2020թ. հոկտեմբերին կատարված չորս հանցավոր գործողությունների մեջ»։

հանցագործություը կատարվել է Հայաստանի տարածքից։ Արդյունքում՝ 26 խաղաղ բնակիչ զոհվել է, 175-ը՝ վիրավորվել։ Հոկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանը սոցիալական ցանցի իր աքաունթում ստանձնել է կատարած հանցագործության պատասխանատվությունը։ Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, եւ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այն, որ նա մինչեւ հիմա պատասխանատվության չի կանչվել, ժամանակավոր բնույթ է կրում։ Կարծում եմ, որ միջազգային կոնվենցիայի համաձայն՝ Հարությունյանը կկալանավորվի քննչական-օպերատիվ խմբի կողմից եւ քննության կենթարկվի կարճ ժամկետում»,- ասել է Ավազովը, նրան մեջբերում են ԶԼՄ-ները։