«Մի քանի օր Օհանյանից լուր չկար, մտածել ենք` գերի է ընկել կամ զոհվել: Այդ օրը լացել եմ». Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի մտավորականների հետ խոսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին ու իր վերլուծությունը ներկայացրել պարտության պատճառների մասին։

76867-7686

«Եթե ունենայինք 250-300 հազար բնակչություն, հաստատ չէինք պարտվի»,–նշել է Արցախի նախագահը` ընդգծելով, որ սպառազինությունների մոդեռնացման հարցում էլ ահռելի հետ ենք մնացել աշխարհից։

Ներկաները նաև հարցեր են տվել, թե ով ինչ դերակատարում է ունեցել պատերազմը վարելու հարցում։ Արցախի նախագահը երկու անուն է հնչեցրել՝ նշելով, որ իր համար «բացահայտում» է արել։

56676-46557

Մեկը, ըստ Արայիկ Հարությունյանի, Սեյրան Օհանյանն է, որն ամեն օր իր կողքին է եղել։ «Փոքր երեխու նման, ինչ խնդրել եմ, արել է»,–ասել է նա, հավելելով, որ երբ մի քանի օր լուր չեն ունեցել Օհանյանից (Շուշիում է եղել), մտածել են, որ նա գերի է ընկել կամ զոհվել, Հարությունյանը անգամ արտասվել է։ Երկրորդ անձը, որին «բացահայտել» է Արցախի նախագահը, Արգիշտի Քյարամյանն է եղել, որը նույնպես իրեն զարմացրել է իր հայրենասիրությամբ և նվիրվածությամբ։