Ադրբեջանցիներն ասում են՝ գորգերը կարային մնային Շուշիում, եթե Հայաստանում տեղ չկար․ Ասծատրյան

Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուի պահպանումն օդից է կախված` գորգերը Հայաստանում ցուցադրվելու կամ ի պահ դրվելու տեղ չունեն։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեել է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

gorger

Նա նշեց, որ այս պահին սպասողական վիճակում են` մինչև ԿԳՄՍՆ-ն տվյալները կամփոփի և Արցախի մշակույթի նախարարությանը կներկայացնի։ Ասծատրյանի խոսքով` ադրբեջանցիներն արդեն իսկ սկսել են շահարկել այս թեման` ասելով, որ եթե գորգերը տեղ չունեն ՀՀ–ում, թող մնային Շուշիում։

Հիմա փորձագետները սրբագրման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի պետական կնիքով հաստատված անձնագրերը փոխանցեն Արցախի մշակույթի նախարարությանը։

arcakhi-gorger

Արցախի մշակույթի նախարարությունը պետք է գնի այդ գորգերը Ասծատրյանից, իսկ թե ինչ գումարի մասին է խոսքը, վերջինս չասաց, սակայն նշեց` մեծ չէ նախատեսված գումարի չափը։ Արցախի մշակույթի նախարարությունից հայտնել են, որ գորգերը կպահեն մետաքսի կոմբինատի տարածքում, սակայն Ասծատրյանը նշում է, որ այդ գործարանը մասնավոր է, և չի ուզում իր գորգերն այնտեղ տանել` իրավունք չունի վտանգել գորգերի ճկատագիրը։