Առաջին անգամ չէ, որ Իլհամը ծաղրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, փակված հայտարարում Ղարաբաղյան հակամարտության էջը։ Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը, 2021–ի ամփոփիչ ասուլիսում այս մասին ասաց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

arcakh

Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ կարգավորել է այն։ Ալիևը շեշտել էր` Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տա։

herosner