Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու, իսկ իրականում՝ առևանգելու վերաբերյալ, շատ ավելի խորը և վտանգավոր գործընթացների մեկնարկի մասին է խոսում, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել։

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, գրել է. «Փետրվարի 15-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել էր, թե Ադրբեջանի դատախազությունը «նախատեսում է սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին»։Աբրահամյանը նշում է, որ նկատի ունենալով ադրբեջանական «սև ցուցակներում» հայտնված բազմաթիվ մեր հայրենակիցների փաստը, իրականում սա միայն մեկ մարդու ուղղված սպառնալիք չէ։

Նրա խոսքով` եթե ՀՀ իշխանություններն իրենց բնորոշ «անտարբեր, անատամ պահվածք» դրսևորեն ու ձևացնեն, որ Արցախի հարցում անելիք այլևս չունեն, ապա շատ շուտով ականատես կլինենք ադրբեջանական նոր սադրանքների։