2021-ի դեկտեմբերի վերջին օրերը փոքր-ինչ տարբերվում են 2020-ի դեկտեմբերից, երբ արցախահայերը լուռ համաձայնությամբ ո՛չ խոսում, ո՛չ էլ անգամ մտածում էին Նոր տարվա մասին:

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հիշելով, որ նախորդ տարի մարդկանց շուրթերից անգամ «Նոր տարի» արտահայտությունը չէիր լսի, այս տարի մի փոքր մթնոլորտը այլ է։

metaqsya

Հակոբյանի փոխանցմամբ՝ Ստեփանակերտը ոչ ճոխությամբ, բայց զարդարված է,չնայած՝ նախկին շողացող Ստեփանակերտը չկա: «Մինչև պատերազմը ով եղել է նախատոնական Արցախում, գիտի, թե ինչ էր կատարվում Արցախում: Նույնիսկ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի ոչ այնքան շքեղ տոնածառը, որ արդեն քանի՜ տարի է տեղադրվում, մեծ ցնծություն էր առաջացնում:

metaqsya

Այս տարի այդ ոգևորվածությունը չկա բնականաբար: Ընտանիքներ կան, որ զարդարում են իրենց բնակարնները, ընտանիքներ կան՝ ոչ, բայց դրանից ընդհանուր մթնոլորտը չի փոխվում: Առևտուր անում են, ամանորյա ուտելիքներ, մթերքներ, միանշանակ, գնում են, որովհետև ի վերջո մարդիկ հավաքվելու են, հարգելու են մեկը մյուսին, ավանդույթի համաձայն՝ այցելելու են կորուստ ունեցած ընտանիքներին, որ մխիթարանքի խոսք ասեն»,- մեզ հետ զրույցում մանրամասնում է պատգամավորը: