suren

«Դեկտեմբերի 20-ին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվեց Սուրեն Գրիգորյանը։ ազատման պատճառը, Կարեն Անդրեասյանի հետ անհաշտ հարաբերություններն են եղել: Նախարարություն մտնելու հենց հաջորդ օրվանից նրանք չեն կարողացել հասկանալ իրար։

suren-grigoryan

Նախարար Անդրեասյանը, որն իրեն լայն լիազորություններ է շնորհել, նախարարություն ոտք դնելու օրվանից աշխատակազմի հետ խնդիրներ ունի․ նա նախարարի դերը տեսնում է բոլոր պաշտոնյաների աշխատանքին անուն դնելու մեջ եւ հայտարարել է, որ սեփական չափորոշիչներով է թիմ հավաքելու։

karen

Եվ Գրիգորյանի նյարդերը տեղի են տվել, ու նա ազատման դիմում է գրել, բայց ինչպես ասում են նա անգործ չի մնա, քանի որ ջերմ հարաբերություններ ունի գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի հետ, որը համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը, ուստի չի բացառվում, որ շուտով աշխատանք ունենա այդ ոլորտում: