Ինչպես գիտենք, Ֆրանսիայում 2022 թ․-ի ապրիլին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։
Ֆրանսիական հեռուստաալիքներից մեկը ՝ BFMTV-ն հարցում է անցկացրել, ըստ որի Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնն առաջատար է դարձել հարցումներում եւ մնացել է գլխավոր ֆավորիտը ։

Հեռուստաալիքի անցկացրած հարցման համաձայն` առաջին փուլից երեք ամիս առաջ գրեթե յուրաքանչյուր երկրորդ ֆրանսիացին (48 տոկոս) ընտրարշավի հաղթող է անվանել քաղաքական գործչին։ Հարցվածների 14 տոկոսը կանխատեսում է հանրապետական թեկնածու Վալերի Պեկրեսի կամ «Ազգային միավորում» շարժման թեկնածու Մարին Լը Պենի հաղթանակը։

Միայն վեց տոկոսն է հավատում «Ռեկոնկիստա» շարժման թեկնածու Էրիկ Զեմուրի հաղթանակին, իսկ հինգ տոկոսը հավատում է «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունից Ժան-Լյուկ Մելանշոնի հաղթանակին։