arevik gevorgyan

Այսօր դերասանուհի Արևիկ Գևորգյանը նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը: Դերասանուհին իր ինսթագրամյան էջում հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա ձեռքին տորթի փոքրիկ կտոր է՝ վրան մոմ: Տեսանյութին կից դերասանուհին գրել է. «Կեսգիշեր է: Ես ծովի չափ անհանգիստ եմ, բայց հավատում եմ մտքի ուժին և պահում եմ երազանք.Ոչինչ չի փոխվել. Ես դեռ սիրում եմ ծովը՝ ժամանակ ու տարածություն չզգալու համար։ Մասնագիտությունս՝ մարդուն ճանաչելու համար։ Ինքնաթիռները՝ Փարիզ տանելու համար։ Կաթը՝ գույնի համար։ Մարդկանց աչքերը՝ սիրահարված լինելու համար։ Ընկերներիս՝ ամենատաք վերարկուից լավ տաքացնելու համար, ու ունեցածս միայն սերն է»:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում դերասանուհին հմայիչ կերպարում է: Նրա մազերն արձակված են, իսկ դիմահարադարումը ընդգծված: Նա սև պիջակ է կրում, իսկ գեղեցիկ տեսքն ամբողջացնում են յուրահատուկ ականջօղերը: Լուսանկարին կից դերասանուհին գրել է. « Ես լավ եմ ճանաչում կանանց: Նրանք սարսափելի սիրում են կործանումից փրկել նրան,ով կործանում է հենց իրենց։»