Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը օրերս նշել էր իր ծննդյան օրը: Նա իր սոց կայքի էջում անդրադարձել ծննդյան օրվան և նոր լուսանկարներ է հրապարակել Ծաղկաձորից՝ ներկայանալով ձմեռային հմայիչ կերպարով:

Arevik Udumyan

«Խոսքերս հետ եմ վերցնում միշտ ամռանն ապրելու ցանկության մասին։ Անհավանական կարոտել էի ձյունը։ Իհարկե ոչ հետևանքները` մոխրագույն ջրիկ կամ սարսափելի սառույցները, այլ հենց փափուկ, սիրուն, ճերմակ, խրթխրթան ձյունը։ Ծնունդս հեքիաթային դարձրեցին իմ ամենաներն իրենց անակնկալներով ու այս հեքիաթային եղանակը», — նկարը մեկնաբանել էր Արևիկը:

Արևիկ Ուդումյան