vors

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նոր նախագիծ է մշակել և հանրային քննարկման դրել: Այսուհետ այն քաղաքացիները կզբաղվեն անթույլատրելի որսով կտուգանվեն ոստիկանության կողմից։  Բանն այն է, որ մինչ այսօր բացակայում է որսորդական մինիմումի քննության անցկացման կարգը, ինչի համաձայն՝ պետք է ստուգվի որսորդների՝ որս կատարելու համար պարտադիր և անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը։

vors

Այս կարգավորումը տարիների ընթացքում նպաստել է նրան, որ քաղաքացիները զենք ձեռք բերելու նպատակով անդամագրվել են այս կամ այն որսորդական հասարակական կազմակերությանը, առանց համապատասխան գիտելիքների իմացության ստուգման՝ ստեղծելով պոտենցիալ վտանգ շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի համար։

vors

Առաջարկվող փոփոխության նպատակը որսորդական զենքի ձեռք բերման դեպքում որպես պարտադիր պայման որսորդական վկայականի՝ որսի իրականացման համար պարտադիր գիտելիքների իմացությունը հավաստող փաստաթղթի առկայությունն է։