hav

Այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետը  հրաման է ստորագրել , համաձայն որի  2022 թվականի հունվարի 17-ից արգելվել է Չեխիայի Հանրապետության Ուստեցկի երկրամասից և Լեհաստանի Հանրապետությունից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը:

Վերը նշված երկերնեի որոշ վարչատարածքներում արձանագրվել է թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդութուն , որն էլ հիմք է հանդիսացել արգելանքի համար։

Կենդանիների առողջության մասին տեղեկատվությունը հասանելի է նաև կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում ։