abovyan

«Երեկ մեկ ու կես ժամանոց թուրք-հայկական շինծու «մերձեցմանը» նվիրված առաջին հանդիպումը ավարտվեց թուրքերի և հայերի դիվանագիտական «պաչպռոշտիներով»։

Կարճ ասաց, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքը առաջարկում է մեզ ոչ թե միանգամից վերանալ, այլ ավելի դանդաղ և ավելի նուրբ ազգային ինքնասպանության տարբերակները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով հայ եւ թուրք հատուկ բանագնացների երեկվա հանդիպմանը:

arman

Թե՛ թուրքական, թե՛ հայկական ԱԳՆ-ների ներկայացուցիչները ընդգծեցին, որ հանդիպումը անցավ դրական մթնոլորտում։

Ի՞նչ է նշանակում «դրական մթնոլորտ», այդպես էլ պարզ չի, հատկապես, որ թուրքերը հանդիպումից առաջ բազմաթիվ անգամ, այս կամ այլ դիվանագիտական և քաղաքական խողովակներով, հնչեցնում էին մի շարք նախապայմաններ, որոնք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանը թուրքերի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց փաստացի պետք է հրաժարվի պետական և ազգային հիմնարար սկզբունքներից, որոնք հանդիսանում են Հայաստանի և հայ ժողովրդի ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ համակարգի ֆունդամենտը։

bhk

Կարճ ասած՝ թուրքերը մեզ առաջարկում էին (և համոզված եմ, որ շարունակում են պնդել) իսպառ հրաժարվել ինքնությունից, հիշողությունից և անվտանգությունից՝ թողնելով մեր «ապագան» թուրք-ադրբեջանական տանդեմի հայեցողությանը։