«Գերիների խաչերը հավաքել ու ոչնչացրել են ադրբեջանցիները»․ Ի՞նչ նոր վտանգներ է տեսնում Ա․ Թաթոյանը

Պատերազմից հետո ադրբեջանական կողմից պետական հովանավորչությամբ հայ ազգի նկատմամբ ատելությունը շարունակվում է։ Ատելության է արժանանում հայկականության ցանկացած երևույթ։ Այս մասին քիչ առաջ հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ իր արտահերթ հերթական զեկույցը ներկայացնելիս պնդեց Արման Թաթոյանը։

arman-tatoyan

«Ադրբեջանական դպրոցական դասագրքերում նույնպես ատելություն է սերմանվում հայերի հանդեպ։ Ավելին, մշակութային գործիչների խոսքն էլ է այդպես կառուցված։

Ադրբեջանցիները պնդում են, թե մեզ մոտ իսլամաֆոբիա կա, ինչը հասնում է հոգևոր աստիճանի։ Իրականում եթե իսլամաֆոբիա լիներ, Շուշիում գտնվող եկեղեցիները չէինք պահպանվի, պետք է այս ամենի մասին բարձրաձայնվի։

zinvor

Մենք ունեցել ենք դեպքեր, որ գերիների խաչերը հավաքել ու ոչնչացրել են։ Հիմա պետք է ցույց տանք, որ ադրբեջանական իշխանությունը սխալվում է, և սա ընդամենը իրենց երկրի խնդիրներից շեղելու համար է։ Այս քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում 2 ժողովուրդներին ողջ աշխարհում։ Կրկնվում եմ, բայց պիտի ասեմ, որ Ադրբեջանի հնչեցրած խաղաղասիրական կոչերը զուտ շղարշ են արտաքին աշխարհի համար»,- ասաց Թաթոյանը։