Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցի ընթացքում՝ ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

հանդիպում

Հանդիպման նախագահ Սարգսյանին հաջողվել է «Մասդար» ընկերության հետ 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի պայմանավորվածություն ստանալ:

Նախագահը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: 

հանդիպում