Ինչից է բողոքել Ա․ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում․մանրամասներ

Ա․ Սարգսյանի հրաժարականն շատերի համար էր անակնկալ, քանի որ նախագահն պաշտոնական այցով գտնվում էր արտերկրում՝ ոչ ոք չէր կարող մտածել, որ նա իր հարաժարականի տեքստն հենց այնտեղ կպատրաստի։

armen-sargsyan

Իր հրաժարականի տեքստում նախկին նախագահը բողոքել է իր անվան հետ կապված «դավադրության զանազան տեսություններից ու միֆերից»՝ նշելով, որ այդ հարձակումները «դուրս են գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա»: Ճիշտն ասած, այստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում. ցանկացած մարդ, որը համաձայն է զբաղեցնել բարձր պետական պաշտոն, պետք է պատրաստ լինի նման հարձակումների եւ կարողանա դրանց նայել «կողքից»՝ առանց հույզերի:

nakhagah

Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել տարբեր ոչ քաղաքական հանգամանքներով՝ անձնական, առողջական, ընտանեկան եւ այլն: Լուրջ վերլուծության ժամանակ դրանք կարելի է մի կողմ դնել՝ սուրճի բաժակ չնայելու եւ հնարավոր բամբասանքներին տուրք չտալու համար: