«Արցախում իրավիճակը գնալով ավելի է ահագնանում, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում». Արցախցիների ակցիան Երևանի կենտրոնում

Արցախից տեղահանված և ՀՀ–ում հաստատված հադրութցիներն ու շուշեցիները Երևանի Հանրապետության հրապարակում ակցիա իրականացրին` պահանջելով, որ ՀՀ կառավարությունն արձագանքի ադրբեջանական ագրեսիային և պաշտպանի խաղաղ բնակչությանը։

4546-5765

«Ցանկանում ենք դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի իրենց ձայնը բարձրացնեն Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Ադրբեջանական կողմը պարբերաբար իրականացնում է տարաբնույթ սադրիչ գործողություններ, սակայն 3 օր առաջ իրենց արածը կարելի է համարել ռազմական գործողությունների նախապատրաստում։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախում իրավիճակը գնալով ավելի է ահագնանում, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում։

457-56869

«Կոչ ենք անում երկու երկրի կառավարություններին էլ, որպեսզի պատշաճ քայլեր ձեռնարկեն և հստակ մեզ պատասխաններ տան իրենց գործողությունների մասին»։