ashot

ԱՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը

ashot

Երեկվանից մի միտք է ինձ տանջում. հայկական իրականության մեջ կա՞ գոնե մեկը, որ կարող է հիշեցնել 1988 թվականից հետո որևէ մեկ ադրբեջանցու (էլ չեմ ասում այդ երկրի իշխանավորի), որ այդքան համարձակություն կունենար իր ազգային լսարանի առջև խոսել հայերի (էլ չեմ ասում իր օրինական իրավունքների համար պայքարող Արցախի ժողովրդի) իրավունքների մասին: Կարդացեք նաև

nikol

Այն, ինչ 37 րոպե շարունակ, Հայաստանի գործող վարչապետը ներկայացնում էր մեր հանրությանը, մեկից մեկ կրկնություն է Ադրբեջանի հիմնավորումների` իր քաղաքացիների իրավունքները բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պաշտպանելու հնարքներով: Անհնար էր չնկատել, որ մի պահ նույնիսկ Հ1-ի «պարապած» թղթակիցն էր ապշած նայում, թե ինչ է պատասխանում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին իր տված հարցերին: