ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելիի հետ հանդիպելու և շատ կարևոր հարցեր քննարկելու օր է։ Լարվածությունը դրեք մի կողմ ու մտածեք խնդիրները արագ լուծելու մասին։ Ձեզանից այսօր պահանջվում է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել սիրելի մարդուն։

ՑԼԵՐ

Երկար լռությունից հետո, այսօր ճիշտ պահն է խոսելու համար։ Սիրելի մարդը չի ների ձեզ, եթե այս անգամ էլ նրան անտեսեք, կամ առհամարհեք։ Պատասխանատու իրադարձություն է մոտենում: Ե’վ դուք, ‘եւ ձեր սիրելին շատ եք անհանգստանում, թե ինչ անել եւ ինչպես:

telez

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հրաշալի խորհուրդ կտաք, որի համար նա ձեզ դեռ երկար շնորհակալություն կհայտնի: Սակայն համոզված եղեք, որ ձեր այդ խորհուրդը չի վնասի ձեզ եւ սիրելիի հետ ձեր հարաբերություններին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այն, թե ինչպիսին կլինի օրը սիրելիի հետ ձեր հարաբերությունների համար, կախված է միայն ձեր վճռականությունից: Երկչոտությունը միայն կխանգարի ասել ձեր կեսին այն, ինչ զգում եք նրա հանդեպ, կամ էլ ծանոթանալ անծանոթ երիտասարդի հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելիի հետ ձեր հարաբերություններում կարող է հայտնվել երրորդ մեկը: Ամենայն հավանականությամբ, դա չի ուրախացնի ձեզ, բայց ինչ արած: Այդ անձնավորությունը շատ թանկ է ձեր սիրելիի համար: Աշխատեք ըմբռնումով մոտենալ դրան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ կարող են ակնարկել, որ ձեր գլխին կոտոշներ են աճել: Մի’ հավատացեք, ձեզ պարզապես նախանձում են: Ոչ բոլորի սիրելին է այնքան լավը, որ հետաքրքրի ուրիշներին: Եթե ձեզ նման բան են ասում, դա նշանակում է, որ ձեր սիրելին լավն է:

horoskop

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր չարժե երկար մտածել՝ փորձելով վերլուծել ստեղծված իրավիճակի բոլոր հանգամանքները եւ ճիշտ որոշում կայացնել: Ավելի լավ է լսեք ձեր սիրելիի խորհուրդը: Միգուցե նրա ասածներն այդքան էլ հիմնավորված չեն, սակայն ինչ-որ բան կա նրա տեսակետում:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր հիանալի օր է, որպեսզի սիրելիի հետ կիսվեք այն ամենով, ինչը ձեզ անհանգստացնում է եւ տխրեցնում: Նա ձեզ անպայման կլսի եւ կհասկանա: Թող որ այսօրը ձեզ համար դառնա անկեղծության օր:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ կկարոտեք ձեր սիրելիին: Նրանից հեռու յուրաքանչյուր րոպեն ձեզ կտխրեցնի: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ համբերել, քանի որ հանդիպումը կլինի շատ շուտով:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այո’, ձեր մեջ եռում են զգացմունքները, եւ դուք ցանկանում եք, որ նրանց մասին իմանա ողջ աշխարհը: Բայց աշխարհը, ցավոք, պատրաստ չէ դրան: Այն ոչ ադեկվատ կընդունի ձեր խոսքերը, ձեր սիրելին, որն այդ աշխարհի մի մասն է, նույնպես: Այնպես որ, աշխատեք առայժմ զսպել ձեր զգացմունքները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին կդառնա ձեր արարքների գերին, քանի որ դուք նրա հետ կանեք այն, ինչ ձեր հոգին է ցանկանում եւ նույնիսկ ավելին: Միգուցե դա նրան դուր գա:

ՁԿՆԵՐ

Ձեր երջանկությունն անկշիռ է եւ նույնքան էլ փխրուն: Բավական է մի փոքր քամի լինի, եւ այն կանհետանա: Ձեր սիրելին չի հասկանում դա, այդ իսկ պատճառով դուք պետք է ակնարկեք նրան այդ մասին: Թող նա նույնպես փայփայի ձեր սերը: