Թուրքագետ Վարուժան Գեղամյանը իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Շուշիում ադրբեջանցիները փողոցներից մեկը անվանակոչել է Քեմալ Աթաթյուրքի անունով:

«Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անվան։ Այդ առիթով իր պաշտոնական թվիթերում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը»։

Հիշեցնենք, որ Շուշին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ: