Ախպորս ասեցի՝ ոնց ուզում ես հիվանդ մորդ պահի, ես գործ չունեմ ձեր հետ. շատ էլ լավ եմ արել, որ պատճառը իմանաք, դուք էլ կհասկանաք որ դրանք արժանի չեն

Հա գիտեմ, որ հիմա սաղ թռնելու են դեմքիս, ասեն վաայ աղջիկ ջան բա դու ոնց կարաաս, քո մերն ա և այլն: Հենց ըտենց, շատ լավ էլ կարամ, դրանք ոչ մի բանի արժանի չեն: Ես չեմ պատրաստվում ինչ-որ բան անեմ էդ անարժանների համար:

Ամբողջ կյանքս մորս կողմից մի լավ բան չեմ տեսել, ինձ ատել ա ու էնքան որ պահել օգտագործելու համար: Որ իմացան ամուսնանալու եմ, համարյա սրտի կաթված էր ստանում, ասում ա բա ինձ ով ա օգնելու, իմ գործերը ով ա անելու: Ոնց որ ես ծնվել էի որ էդ ընտանիքում ամեն ինչ անեմ ու մոռանամ իմ անձնական կյանքի մասին: Բայց դե ես իհարկե իրանց բանի տեղ չդրեցի ու փախա ընկերոջս հետ:

Ահավոր ծանր կյանք եմ ունեցեկ, ինչի միջով ասես անցել եմ: Ոչ նորմալ գործ ունեինք, ոչ փող, հազիվ եմ էդ 3 երեխուս պահել մեծացրել, հլը ամենափոքրն էլ 2 տարեկան ա: Էդ սաղ դժվարությունների ընթացքում ոչ ու բարովվ մերս մի անգամ դուռս չխփեց, չասեց ինչով օգնեմ քեզ բալես: Էդքանից հետո ես ոնց ինչ-որ բան անեմ իրա համար:

Հիմա էլ իմացել եմ ինչ-որ ուռուցք ունի, բայց դաժը չի էլ հետաքրքրում ինչ վիճակում ա: Ախպերս զանգել էր, ասեցի՝ դու քո սիրելի մերը, ինչ ուզում եք արեք, ինձանից հեռու: Ես հազիվ իմ ընտանիքի հարցերն եմ լուծում: Էլ չեմ ասում, որ էս վերջին իմացածիցս հետո վափշե չարժի դրանց համար մի բան անել: Մերս որոշել ա տունը ախպորս կտակի, էն էլ գիտի որ ես վարձով եմ ապրում ու հազիվ եմ գլխիս ճարը տեսնում է:

error: Content is protected !!