Ախպորս հարսանիքին էի, սկեսուրս տեսեք՝ ինչ բերեց գլխիս․ Հարամ անելու համար մի հատ ա

Սկեսուրս միշտ ասում է, որ չի կարող պահել իմ երեխաներին։ Ես էլ աշխատում եմ այնպես անել, որ երեխաներիս հոգսը նրա վրա չմնա, այլ ընդհակառակը՝ նա միշտ ազատ լինի, իրենով ու իր կյանքով զբաղվի։

Երեք երեխա ունեմ, որոնցից փոքրը երեք տարեկան է։ Սկեսուրիս խնդրեցի, որ հարազատ եղբորս հարսանիքի օրը գոնե մի քանի ժամ պահի երեխայիս, որ կարողանամ այդ առիթից մի բան հասկանալ, քանի որ երեխաս չափից շատ աշխույժ է։

Բայց դե ի՞նչ ասես էդ հարամ անողին։ Հարսանիքի ամենաթեժ պահին աչքս ընկնում է, որ դռների մոտ կանգնած է սկեսուրս՝ երեխայիս գրկած։

Խեղճ էրեխես էնքան էր լացել, էլ վրան հալ չէր մնացել, սկեսուրս էլ տնային շորերով, հողաթափերով, որոշել էր գալ, հայտնվել եղբորս հարսանիքին, որին հրավիրված չէր եղել նախապես։

Մի խայտառակ տեսարան էր, հարամ անելու համար էդ կինը մի հատ է։