nist

Ավագանու հերթական նիստն տեղի է ունեու այսօր։ Այս թեմայով «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է ․« Նիկոլականներն այն կտապալեն», որպեսզի սեղմ ժամկետում մեկ այլ նիստ հրավիրեն, արդեն՝ արտահերթ։

hayk

Ավագանիների գլխավոր նպատակն է դարձել ազատվել ներկայիս քաղաքապետից, քանի որ վերջինս, ամիսներ առաջ դուրս է եկել գործող իշխանության դեմ ու ցանկութոյւն չունի նրանց հետ համագործակցելու։

Մելիքյանի համոզմամբ, մի քանի օրից բոլորիս սիրելի քաղաքապետը մի սրտաճմլիկ նախադասություն կասի ու այդպես հրաժեշտ կտա իր Երևանցիներին․ ցանկություն ու կամք չունենալով՝ պայքարել իր պաշտոնի համար։

nist

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին այսօր նիստ ունի նշանակված, սակայն ըստ մամուլի տեղեկությունների «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է բոյկոտել այն, իսկ ահա վաղը դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է։