patgamavorner

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է դերասան, ռեժիսոր,  Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության նախկին պատգամավոր եւ ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արթուր Մանուկյանի թեկնածությունը

arvestaget

Գեղամ Մանուկյանն անհամաձայնություն հայտնեց Արթուր Մանուկյանի՝ այսօր արտահայտած մտքի հետ, թե ընդդիմադիրներն իր օգտին չեն քվեարկի, որովհետեւ դաշնակցական են։ Արթուր Մանուկյանը հակադարձեց․ «Գեղամ, գրազ գա՞նք։ Հարյուր տարի իրար ճանաչում ենք, ուզո՞ւմ ես գրազ գանք»։

Գեղամ Մանուկյանն ասաց․ «Չէի քվեարկի նրա համար, որովհետեւ վերջին մեկ տարում ձեր խոսքում երկիր կորցնելու ցավի հետ կապված ոչ մի բան չտեսա։ Այ դրա համար»։

gegham-manukyan

Արթուր Մանուկյանը վրդովվեց․ «Ցավի ցուցադրության դիրքեր չեմ ընդունելու, որ համոզելի լինի։ Գեղամ, դու ինձ ճանաչում ես երեսուն տարի, չգիտե՞ս, որ ցավում եմ, կասկածո՞ւմ ես։ Ոչ, ուղղակի դաշնակցական որոշում կա, որ չես քվեարկելու»։