Հայտնի գործարար Բակուր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ բացահայտելով ինչու է երբևմն «կորում» ֆեյսբուքից: Գործարարի գրառումը կարող եք կարդալ ստորև.

«Մոտ 1 շաբաթ առաջ, ուրբաթ օրը, ծանոթ հանդիպեցի Դիլիջանում, մեքենայով չէր, Երևան էր գնում։ Դե իրար հետ շարժվեցինք։ Քանի որ մեքենա վարելիս զանգերին պատասխանում եմ բարձրախոսով, բոլոր խոսակցություններս ճանապարհին հասանելի էին ուղևորիս)։

Եվ քանի որ հաջորդ օրը շաբաթ էր, լիքը զանգեր էի ստանում ընկերներիցս։ Մեկը հրավիրում էր իրենց դաչա ժամանակ անցկացնելու, մյուսը բլոտ խաղալու, մեր բիզնես ակումբից զանգեցին մի կարևոր գործարարի հետ հանդիպման, համերգի հրավիրեցին… կարճ ասած բոլորը մերժեցի` ասելով, որ շատ կարևոր հանդիպում ունեմ շաբաթ օրը, որը ոչ մի դեպքում չեմ կարող հետաձգել…

Վերջը, արդեն հասնում էինք Երևան, վերջին զանգը եկավ ինձ շատ մոտ ընկերնեիրցս մեկից, որին ուղեկից ծանոթս էլ էր ճանաչում ու հրավիրում էր ձկնորսության ու որ դա էլ մերժեցի, շեշտելով, որ շատ կարևոր հանդիպում ունեմ, ծանոթս չդիմացավ, ասում է.

֊ Բակուր ջան կներես որ անմիջական հարց եմ տալիս, չե՞ս ասի էդ ինչ կարևոր հանդիպում ունես վաղը, որ բոլոր առաջարկները մերժեցիր։

Հիմա ասեմ ինչ պատասխանեցի, բայց եթե դուք դեռ պապիկ կամ տատիկ չեք դառել, մեկ ա չեք հասկանալու կամ չեք հավատալու, ասում եմ.

֊ Թոռնիկս ա գալիս մեր տուն ❤️

Թոռնիկս որ պարկում ա դոշիս, ես դառնում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը ու հենց ժամանակ եմ գտնում տրամադրում եմ թոռնիկիս, էս էլ ասում եմ պատասխանելու համար թե ինչի եմ կորել ֆեյսբուքից)))

Իսկ հիմա, գտնվելով երկրիցս հեռու, կարոտել եմ ինչպես միշտ երկրիս, հարազատներիս և ավելացել է առանձին մի կատեգորիա` ԹՈՌՆԻԿԻՍ ❤️

»