Բանակցությունների 3-րդ փուլի մեկնարկից առաջ, Պուտին-Զելենսկի լարվածությունը ավելի է խորացել

Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը մեկնել է  Բելառուս` մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին:

38647568-34876388436

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը հնարավոր է տեղի ունենա մարտի 7-ին Բելառուսում: Պատվիրակությունները կրկին կհանդիպեն Բելովեժյան պուրակում, մտադիր են հանդիպումը սկսել ճաշից հետո:

4635876-68726356

Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ավելի վաղ հայտնել էր, թե ինչ հարցերի շուրջ գրեթե անհնար է լինելու Ռուսաստանի հետ համաձայնությունը` Ղրիմը եւ Դոնբասի հանրապետությունների ճանաչումը: Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են շփվել փակ ռեժիմով: