HSBC բանկը ամենախիստ պատժամիջոցները սահմանեց ռուսաստանի դեմ

Առաջիկայում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ կողմից թողարկված MasterCard և Visa բանկոմատային քարտերով Ռուսաստանի Դաշնության տարածքում գործարքներ կատարել հնարավոր չի լինի։ Տեղեկությունը իր հաճախորդներին հայտնում է HSBC բանկը։

375784684

Նշվում է, որ համաձայն MasterCard և Visa ընկերությունների կողմից տարածած հայտարարությունների` նախատեսվում է դադարեցնել նրանց կողմից ծառայությունների մատուցումը Ռուսաստանի Դաշնության տարածքում։

47868854-3785648

Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Դրանք ազդել են «Սբերբանկի», «Գազպրոմբանկի», «Օտկրիտիեի», «Նովիկոմբանկի» և «Սովկոմբանկի» վրա: