bantakhuc

 «44-օրյա պատերազմին կամավոր մասնակից՝ Արտակ Խարտխալյանը, ով ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում մասնակցել է մարտերի, ապա նաև հրադադարից հետո է շարունակել կամավոր պաշտպանել պաշտպանել հայրենիքի սահմանները ապօրինի կալանավորվել է և պահվում է «Գորիս» ՔԿՀ-ում:

bant

31.01.2022թվականից հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ վերջինիս նպատակն է վերջ դնել վարույթն իրականացնողի և դատարանների ապօրինություններին:

2021 թվականի փետրվարի 24-ից մինչև 2021թվականի օգոստոսի 24-ը Արտակ Խարտխալյանը գտնվել է անազատության մեջ, որից հետո շուրջ 4 ամիս գտնվել է ազատության մեջ՝ դրևորելով պատշաճ վարքագիծ, սակայն 27.12.2021 թվականին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Օհանյանը ապօրինի անձին 1 ամսով զրկել է ազատությունից կալանվորման հիմքում՝ դնելով այնպիսի հիմքեր, որոնք նույնիսկ նախնական կալանքի ժամանակ դատարանների որոշումներով առկա չեն եղել, նույնիսկ քննիչը նման հիմքեր չի նշել իր միջնորդության մեջ:

bant

Վարույթն իրականացնողը, իր հիմնարկի ղեկավարների հետ՝ տարբեր պաշտոնատար անձանց միջոցով փորձեր է կատարել Արտակ Խարտխալյանին լռեցնելու և ապօրինի առաջադրված մեղադրանքը վերացնելուց հետո վերջիններիս ապօրինությունների արդյունքում ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվելու մասով համապատասխան մարմիններին չբողոքելու համար»: