Կարմիր խաչի ամենագնաց մեքենայով անգամ հնարավոր չի եղել սնունդ հասցնել Բարձրավան գյուղ․ՄԻՊ

Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ՝ հատկապես եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին ահազանգում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

bardzavan

Գորիս համայնքում ուսուցիչներն այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ «Ուրալ»-ով: Ըստ Թաթոյանի՝ սա կրթության, աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է։

tatoyan

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անգամ իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Մեծ դժվարությամբ գյուղեր սնունդ են հասցնում ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողները։