bhk

«Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը երեկ հայտարարեց, որ միանալու են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այս պահվածքն արտաքուստ տարօրինակ է, քանի որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, եւ Աբովյանում էլ հստակ հայտարարեցին, որ ՔՊ-ին չեն միանալու, իսկ այս պարագայում, փաստորեն, միանում են։

hayk

ԲՀԿ-ի այս որոշման պատճառը շատ պարզ է՝ Կարգին Հայկոն, իր քաղաքապետ դարձած օրվանից, Ծառուկյանի, նրա նախաձեռնությունների դեմ քայլեր է անում։

hayk

Մասնավորապես՝ շինթույլտվություններ չի տրամադրում եւ ամեն ինչ արեց «Կինոմոսկվայի» մոտ կառուցվող հյուրանոցի շինարարությունը կասեցնելու համար։ Խանգարեց արաբական շեյխերի ծրագրերի իրականացմանը, հեռախոսով խոսելու ու ջինս հագած լինելու պատրվակով տապալեց բանակցությունները, եւ Երեւանում նրանք ներդրումներ չարեցին ու հրաժարվեցին մեծ հիվանդանոց կառուցելու մտքից։