ԱՄՆ հստակ նպատակ ունի՝ առաջիկայում մենք խլելու ենք ռուս օլիգարխների միլիոնավոր դոլարները. Բայդեն

ԱՄՆ-ը կմիավորի ուժերը իր գործընկերների հետ՝ Ռուսաստանին օդային տարածքից ամբողջությամբ մեկուսացնելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ուղերձով։

485986576

«Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել՝ ոչնչացնելու նրանց ֆինանսական համակարգը, որպեսզի թույլ չտանք Ռուսաստանի բանկերին մասնակցել ֆինանսական գործարքներին: Մենք փորձում ենք կտրել Ռուսաստանի հասանելիությունը տեխնոլոգիաներին, տնտեսական հզորությանը, որպեսզի նրանց զինված ուժերը թույլ լինեն որքան հնարավոր է»,- ասել է նա։

Բայդենը նշել է, որ ռուս օլիգարխները «միլիոնավոր դոլարներ են կուտակել իրենց դաժան ռեժիմով» և նշել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը վերջ կդնի դրան։

47389756

«Սա այլևս չի կրկնվի: Սա պետք է դադարեցվի: ԱՄՆ-ը, Արդարադատության նախարարությունը, մենք հստակ նպատակ ունենք հետապնդելու ռուս օլիգարխներին, որպեսզի խլենք նրանց զբոսանավերը, նրանց շքեղ բնակարանները, ունեցվածքը»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:

«Այսօր ես հայտարարում եմ, որ մենք կմիավորենք ուժերը մեր գործընկերների հետ, և Ռուսաստանը բացարձակապես մեկուսացված կլինի օդային տարածքից: Նա մեկուսացված կլինի քաղաքակիրթ աշխարհի բոլոր բարիքներից»,- ընդգծել է Բայդենը։