bad-mother

Ուզում եմ կիսվել մեր պատմությամբ…Գուցե որևէ մեկը կարողանա ինձ օգնել խորհուրդով:Ավագ քույրս՝ Սեդան, բաժանվեց ամուսնուց, չնայած նրան, որ հղի էր:

Ուղղակի մի օր հավաքեց իրերը և հետ եկավ մեր հայրական տուն: Մենք այնքան էլ լավ չէինք ապրում, բայց միևնույնն է՝ ջերմ ընդունեցինք նրան և սկսեցինք ծնողներիս հետ միասին սպասել փոքրիկի լույս աշխարհ գալուն:

mom

Մի քանի ամիս անց ծնվեց նրա որդին Հայկը։

Երբ երեխան դեռ փոքր էր քույրս հաճած էր գնում տանից ու օրերով չէր գալիս։ Ամբողջ ժամանակ անցկացնում էր ընկերուհիների հետ, իսկ ես ու մայրս պահում էինք նրա երեխային:

Մեր մայրն առողջական խնդիրներ ուներ, նրան շատ հանգիստ է պետք: Եվ այնպես էր ստացվում, որ երեխայի ամբողջ խնամքն ընկել էր ինձ վրա: Երբ երեխան դարձավ մեկ տարեկան քույրս ասաց,որ ամուսնանում է և մեկնում Ռուսաստան, սակայն երեխային այս պահին չի կարող տանել իր հետ, քանի որ թղթաբանական խնդիրներ կան։ Նրա գնալուց անցել է արդեն երեք տարի, նա չի վերադարձել ու բացարձակ չի էլ հետաքրքրվում իր երեխայի ճակատագրով։

love

Մտածում եմ երեխային որդեգրելու մասին, բայց մտածում եմ, որ դրա պատճառով անձնական կյանքս այլևս չի դասավորվի…