Բերձորը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի 2022 թվականին. ադրբեջանի նոր հայտարարությունը

Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս։ Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը:

4517899

«28 կմ երկարությամբ այս ճանապարհը կմիացնի Լաչինի շրջանի (Քաշաթաղի,–խմբ.) 6 գյուղերը։ Արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածն ու կամուրջ Հաքարի գետի վրայով։ Ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս»,-ասել է Մամեդովը։

125574789

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ դրա ընդունումից հետո երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Արցախի ու Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին հաջորդում է այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: