vahram-miraqyan

«Մանթաշով» գործարարների միության հիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը խոսել է ներկայի հարկային օրենքի առաջացրած լուրջ խնդիրների մասին, որոնց պատճառով բիզնեսը չի կարողանում շնչել։

harkayin

«Եթե չեմ սխալվում, մոտ 25 հարկատեսակ կա, որ ոչ թե մեկ հաշվապահ, այլ՝ ինչ-որ մի փուլից հաշվապահների խումբ պետք է պահես, որ կարողանան այդքանից գլուխ հանել: Այս պահի դրությամբ հարկատեսակների պարզեցման հարցն արդիական է»,-ասում է Վահրամ Միրաքյանը: Հիմնական խնդիրը, միության նախագահի խոսքով, շրջանառության հարկից ԱԱՀ-ին՝ ավելացված արժեքի հարկին անցնելու հարցն է: Երբ բիզնեսի շրջանառությունը հատում է 114 միլիոն դրամի շեմը, բիզնեսը հայտնվում է ավելացված արժեքի հարկի դաշտում, ինչի արդյունքում մոտ 20 տոկոսով բիզնեսի հարկերն աճում են:

harkayin

Վահրամ Միրաքյանի խոսքով, բիզնեսի միջին եկամտաբերությունը Հայաստանում 13-14 տոկոս է, երբ որ բիզնեսը շրջանառության հարկից անցնում է ԱԱՀ-ի դաշտ, միջին վիճակագրական բիզնեսը, կա՛մ պետք է 5 տոկոս մինուսով աշխատի, կա՛մ էլ պետք է 20 տոկոսով գինը բարձրացնի, որպեսզի կարողանա նույն շահույթն ունենալ՝ ինչ-որ նախկինում էր. «Արդյունքում, որ 20 տոկոս գինը բարձրացնում է, նրա բիզնես-մոդելը պայթում է:

Եթե մտնեք մի խանութ, տեսնենք 20 տոկոսով գինը բարձրացել է, էլ չեք մտնի չէ՞ այդ խանութը, եւ այդպես նրա բիզնես-մոդելը կպայթի: Նրան նաեւ խանգարում է, որ կողքի խանութը շարունակում է աշխատել շրջանառության հարկով եւ սպառողը մտնում է կողքի խանութը»: