Հովտաշենի բնակչուհի 80-ամյա Ռոզա տատը նոր ու հաջողակ բիզնեսի հիմք է դրել

Տարիքը դեռևս ոչինչ չի նշանակում: Ու շատ հավանական է, որ մարդ ծերության օրոք ավելի լուրջ հաջողություններ ունենա, քան երիտասարդության ժամանակ: Գյուղերում ապրելը շատ դժվար է: Կանանց համար այստեղ զբաղմունք գրեթե չկա: Նրանք հիմնականում զբաղվում են հողագործությամբ: Բայց ոչ բոլոր կանայք են, որ ցանկանում են մնալ գյուղում ու զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:

chir

Ռոզա տատը հենց այդ կանանցից է: Նրա համար կյանքը նոր փուլ է մտել ու այն շատ մեծ թափով ընթանում է: Նրա համար աշխատանքը գումար աշխատելուց բացի նաև հաճույք է: Սեփական ձեռքերով պատրաստած չրերը՝ տատը կարողանում է վաճառքի հանել նաև դրսի շուկայում: Բնական ճանապարհով պատրաստված չրերի համար՝ մարդիկ հերթ են կանգնում: Այն հատուկ բաղադրատոմսով է պատրաստվում ու այդ համից շատերը ապշում են:

chir

Ամռանը տատը գնում է գյուղացիների մրգերը ու դրանք սկսում չորացնել, պահեստավորել: Ձմռանը դրանք հանում է վաճառի ու մինչև վերջին գրամը վաճառում: Ռոզա տատի թոռները նրան այս գործում շատ են օգնում, բայց տատի պես համով չիր պատրաստել դեռ չեն կարողանում: