black-star

Ռեփեր Մոտը (Մատվեյ Մելնիկով) պատրաստվում է 9 տարվա համագործակցությունից հետո հեռանալ Black Star լեյբլից, հաղորդում է PeopleTalk-ը: Երգիչն չի մեկնաբանել իր հեռանալու պատճառը, բայց շրջանառվող լուրերի համաձայն նրա պրոդյուսինգով այսուհետ կզբաղվի նրա կինն։

mot

Պարբերականի տվյալներով՝ արտիստին հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել լեյբլի ղեկավարության հետ։ Սպասվում է, որ Մոտի նոր պրոդյուսերը կլինի նրա կինը՝ Մարիա Մելնիկովան։

mot

Black Star-ի հիմնադիր Պաշուն (Պավել Կուրյանով) հաստատել է, որ Մոտը հեռանում է լեյբլից: Նրա խոսքով՝ 2021 թվականի ընթացքում արտիստի համար «ստեղծվել է հինգ մեծ ռելիզներից բաղկացած նոր թռիչքուղի», հետագա ճանապարհը երաժիշտը կշարունակի ինքնուրույն: