Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողության ֆոնին, երբ ՌԴ–ից, Ուկրաինայից, ինչպես նաև Բելառուսից ժամանակավորապես բնակություն հաստատելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներ են Հայաստան այցելում, Երևանի անշարժ գույքի շուկայում վարձավճարները բարձրացել են։

Այսպես` որոշ գործակալություններ նշում են, որ Երևանի Զեյթուն, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում 2 սենյականոց բնակարանները հնարավոր է վարձակալել 350 000 դրամով (700 դոլար), իսկ Կենտրոնում 2 սենյականոց բնակարանի ամենաէժան գինը 500 000- 750 000 դրամն է (1000-1500 դոլար)։

Գործակալություններից հայտնում են, որ շուրջ 1 ամիս առաջ գները մոտ 20 տոկոսով ավելի ցածր էին։