Մեկ ամսում բնակարանների գները կտրուկ բարձրացել են. ի՞նչ է կատարվում այս դաշտում

Երևանում հիմա բնակարան ձեռք բերելը դարձել է բավականին թանկ հաճուք, շատերը տարիներ շարունակ սպասում է բնակարանների գների իջեցմանը, որպեսզի կարողանան իրենց տան հարցը լուծել, բայց վերջին տարիներին այս դաշտում իրական գների բարձրացում է միայն դիտվում:

bnakaranner

Մայրաքաղաքում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է ոչ բոլոր վարչական շրջաններում: Կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, դրանք նվազել են:

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 8 հազար 300 դրամով. այն գերազանցում է 1410 դոլարը: Եթե նոյեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 672 հազար 300 դրամ, դեկտեմբերին այն դարձել է 680 հազար 600 դրամ: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները եւս բարձրացել են 9100 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 6050 դրամով: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 345 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 351 հազար 300 դրամ: Ըստ մասնագետների հաշվարկների՝ առաջիկայում անշարժ գույքն է՛լ ավելի է թանկանալու:

Yerevan

Օրինակ, Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը 322 հազար 300 դրամից նվազել է՝ դառնալով 318 հազար 50 դրամ, իսկ Աջափնյակ վարչական շրջանում բնակարանի գինը 3500 դրամով է նվազել: