Եթե այս չվերթը շարունակվի, բոլորը պոստերը կթողնեն՝ կիջնեն այստեղ. բողոքի մասնակիցներ

«Եթե այս չվերթը շարունակվի, պատրաստվում ենք ավելի վատ բան անենք մենք՝ կռվող տղերքով։ Համ չվերթը, համ ճանապարհները, համ դրանց՝ այստեղ բացած գրասենյակները։ Դրանց հետ բարեկամություն անողները դավաճաններ են։ Թուրքերին հանեք երկրից։ Չհանեն, մենք ենք հանելու։

155858

Հիշեցնենք, որ պատերազմի մի խումբ մասնակիցներ, առաջին պատերազմի ազատամարտիկներ փակել են «Զվարթնոց» օդանավակայան տանող մայրուղին՝ բողոքի նոտա հղելու համար Ստամբուլ-Երեւան չվերթով եկողներին։ «Բոլորը կիջնեն պոստերից։ Սա բոլորը տեսնում են ու արդեն գիտեն։ Բոլորը պոստերը կթողնեն՝ կիջնեն այստեղ։ Դե Հայաստան պահեք՝ տենամ ոնց եք պահելու։ Այս պահին ուղղակի գնում ենք մեր տներով:

1251479

Մենք այսօր այսպես թե այնպես որեւէ անշնորհքություն չենք արել։ Մեր ու ձեր համար արեցինք ու այն ղեկավարների, որոնք այս չվերթը բացել են։ Իրենց ընտանիքների ու երեխաների համար էլ ենք մենք անում, ոչ թե իրենք»,-հավելեց Սարգիս Պողոսյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը տեղյա՞կ է այս բողոքի ցույցից։ Պողոսյանը պատասխանեց․ «Սասուն Միքայելյանը մի քիչ վատառողջ է, չգիտեմ՝ տեղյակ է, թե ոչ, բայց չենք եկել այստեղ կուսակցություն խաղալու»։