Ովքե՞ր են ցանկանում Բորիս Ավագյանին լռեցնել՝ Մոսկվայի ՔԿՀ-ում պահելով․ նոր մանրամասներ

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանն արդեն մեկ ամիս է, ինչ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

nikol-pashinyan

Ըստ պարբերականի` Ավագյանը մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ կապված սկանդալային հայտարարություն է արել և խոստացել է նոր բացահայտումներ անել առաջիկայում։ Այս հայտարաությունից հետո, ՌԴ-ում նրան ձերբակալել են, իսկ հայաստանում չեն էլ խոսում նրա մասին, կարծես նրանց հենց այդպես էլ պետք էր։

boris

«Հրապարակը» խոստանում է նրա սկանդալային հայտարարությունը հրապարակել վաղը։ Հիշեցնենք` դեկտեմբերի կեսերին համացանցում հայտնվեցին կադրեր, որոնցում երևում էր, թե ինչպես են Ավագյանին բերման ենթարկում ՌԴ–ում։