Բրիտանացի գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել, որի վրա կարող է կյանք լինել

Բրիտանացի գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել, որի վրա տեսականորեն կարող է կյանք լինել։ Բանն այն է, որ այն գտնվում է այսպես կոչված «բնակելի գոտում», այսինքն դրանում առկա պայմանները կարող են հեղուկ վիճակում ջրի գոյություն ապահովել։Այն գտնվում է Երկրից 117 լուսատարի հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ մոլորակը Երկրի և Արևի հեռավորության համեմատ 60 անգամ մոտ է իր աստղին։

molorak

Եթե գիտնականների եզրակացությունները ճիշտ լինեն, սա կդառնա պատմության մեջ կենսապայմանների առումով հարմար երկնային մարմնի (որը գտնվում է նմանատիպ աստղի ուղեծրում) հայտնաբերման առաջին դեպքը։

astronaut

Բրիտանական թագավորական աստղագիտական ​​ընկերության պարբերականում հրապարակված ուսումնասիրության համաձայն` մոլորակը հայտնաբերվել է «սպիտակ թզուկի»` այսինքն մարող աստղի, մերձակայքում։