brncqamart

karen-giloyan

Հայաստանի մարզական կյանքում, լուրջ իրադարձություն է տեղի ունենալու այս տարի:

Մայիսին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

«Ամենակարեւոր նախապատրաստությունը Հայաստանի այս առաջնությունն է: Այստեղ մենք հասկանում ենք, թե ինչով ենք գնում Եվրոպայի առաջնություն, որովհետեւ այն լավ կազմակերպելուց պակաս կարեւոր չէ, որ մեր հավաքականը լավ մասնակցի ու չեմպիոն ունենա: Այս առումով կարծես, ամեն ինչ կարգին է: Լավ թիմ ունենք: Եվ եթե այս երեք-չորս ամիսը ուսումնամարզական հավաքներով լավ անցնեն, պիտի որ ցանկալի արդյունքն ունենանք: Այն քաշային կարգերում որտեղ մի քիչ խնդիրներ կան, կփորձենք համալրել այլ երկրներում հանդես եկող հայազգի բռնցքամարտիկներով: Մասնավորապես, այս առաջնությունում Ուկրաինայից երկու հայրենակից ունեինք, որոնք հավակնում են Հայաստանի հավաքականում տեղ ունենալ: Տեսնենք, թե ինչ կասի հավաքականի գլխավոր մարզիչը»,-ասաց Կարեն Գիլոյանը:

brncqamart

Կարեն Գիլոյանը նաեւ նշեց, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը զրուցել է համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովի հետ եւ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի միջազգային այդ կառույցը աշխարհի առաջնության օրինակով մրցանակային հիմնադրամ սահմանի: